Հրամանով Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի

 

Բարի գալուստ «Զվարթնոց» էլեկտրոնային կայք:

Այս կայքի ստեղծումը «Զվարթնոց» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի առաջնահերթ նպատակն էր, իսկ կենտրոնի ընթացիկ գործությունը կլինի կայքի տեղեկատվական բազայի շարունակական հարստացումն ու հնարավորությունների բարելավումը:

Հայաստանում և հայերենով գործող հոգևոր բնույթի կայքերի թիվը խիստ սահմանափակ է, իսկ բովանդակությունը` հաճախ լրացման կարիք ունեցող: Ուստի և անհրաժեշտ համարեցինք օգտագործել ուսուցման, հաղորդակցման և պայքարի արդիական այնպիսի միջոցը, ինչպիսին է էլեկտրոնային կայքը:

Կայքի խնդիրները

ա/ Ազգային Եկեղեցու ճանաչում և հաղորդակցում

Նպաստել Հայոց Եկեղեցու մասին տեղեկատվության մատչելիությանը` դրանով կայքի այցելուին հաղորդակից դարձնելով Եկեղեցուն: Սա իր հերթին ենթադրում է դավանաբանության և վարդապետության սկզբնադրույթների մատչելի մատուցում և անաղարտ պահպանում, դրա հիման վրա առկա զանազան գաղափարների, դրանցից բխող վարքի նորմերի ճշտում, կատարվող երևույթների մեկնաբանում:

Հայոց Եկեղեցու գործունեությանը ազգի մասնակցության աստիճանի բարձրացում, ինչը ենթադրում է ծեսերի, տոների, Եկեղեցու փրկարար, մխիթարիչ դերի ու նշանակության մասին հանրության իրազեկում:

բ/ Հոգևոր անվտանգություն

Քրիստոսի մարտնչող եկեղեցիներից նաև Հայոց Եկեղեցին պետք է ապահովի ի վերուստ իրեն վստահված հոգիների հոգևոր անվտանգությունը: Սա ենթադրում է ուղղափառ հավատքի պահպանում, դրանից բխող վարքի և ապրելակերպի նորմերի մատուցում, մոլորությունների և մոլորեցնողների, այդ թվում նաև կրոնական աղանդների բացահայտում, նրանց ուսմունքի և իրական նպատակների, կատարած չարագործությունների, օգտագործած մեթոդների մերկացում և մարդկանց իրազեկում:

գ/ Այլ եկեղեցիների և կրոնական հարանվանությունների ճանաչում

Անհրաժեշտ տեղեկատվության ապահովում քրիստոնեական եկեղեցու այլ ճյուղավորումների ծագման, առանձնահատկությունների, ներկա վիճակի և Հայոց Եկեղեցուց ունեցած տարբերությունների, ինչպես նաև աշխարհում գործող հիմնական կրոնների և աղանդների ու պաշտամունքների մասին:

դ/ Տեղեկատվություն կրոնական հաստատությունների ունեցած կարգավիճակի մասին

Աշխարհում և Հայաստանում գործող զանազան եկեղեցիների, կազմակերպությունների ու պաշտամունքների ունեցած իրավական կարգավիճակի և այլ փաստերի մասին տեղեկագրության և լուրերի մատուցում:

ե/ Կապի ապահովում

Գործուն կապի հաստատում ՀԱԵ-ի ներքին և արտերկրյա թեմերի և շահագրգիր կազմակերպությունների, անհատների, համանման կայքերի, աղանդավորության գործունեությունն ուսումնասիրող կազմակերպությունների հետ:

Ժամանակի ընթաքում օտարալեզու էջերի ստեղծումը հնարավորություն կտա Հայոց Եկեղեցին առավել լայն ներկայացնելու աշխարհին, ծանոթություն հաստատելու նաև օտարերկրյա զանազան կազմակերպությունների հետ` ընդլայնելով կապերի միջազգային ցանցը:


Այնպես որ, բարեկա´մ, եթե քեզ հետաքրքրում են տեղեկություններ Մայր Եկեղեցու, ինչպես նաև վերոհիշյալ թեմաների մասին, ապա օգտվիր մեր կայքից:

 

«Զվարթնոց» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հասցե` Երևան, Իսրայելյան փ. 21
Հեռախոս` 52-79-22
Էլ. փոստ` zvartnoc@arminco.com


Հայոց Եկեղեցու նախնական և հաստատուն ավանդությունը որպես իր առաջին հիմնադիրներ է ճանաչում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալներին, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։

մանրամասն
 
Երրորդ դարի վերջին և չորրորդ դարի սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դառնում է պետական կրոն։ Այդ՝ Հայ ժողովրդի պատմության ամենանշանակալից դեպքը, արդի պատմագրության կողմից վերագրվում է 301 թվականին։ Այդ գործում առաջնակարգ դեր են խաղացել Տրդատ III թագավորը և Հայաստանի առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը։

մանրամասն
© 2010 Zvartnotz.am. All rights reserved. Site created by Impresario Productions.